Աշխարհ

15.09.2020 21:20


Բաթումիի ծերանոցում կարանտին է հայտարարվել

Բաթումիի ծերանոցում կարանտին է հայտարարվել

Բաթումիի ծերանոցում հաստատվել է կորոնավիրուսի 6 դեպք: Վարակվածներից մեկը տուն-ինտերնատի աշխատակիցն է, իսկ մնացածները ծերանոցի բնակիչներ են: Ծերանոցը գտնվում է Վրաստանի պատրիարքարանի հովանավորության տակ:

Ծերանոցի տնօրեն, դեկան Իոանե Բարամիձեն «Batumelebi»-ին հաղորդել է, որ վարակի աղբյուրն անհայտ է, իսկ ապաստարանն այժմ կարանտինում է:

«Մեկ վարակված աշխատող կա, բայց նա երկու շաբաթ հաստատությունում չէր գտնվում, արձակուրդում էր: Ցավոք, վեցից հինգը բնակիչներն են: Առավոտյան վարակի դեպքը հաստատվելուն պես նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ապաստանի բոլոր բնակիչներն ու աշխատակիցները թեստավորվել են և սպասում են ՊՇՌ թեստի պատասխանին:

Այստեղ կային համաճարակաբաններ, ովքեր մեզ խորհուրդներ են տվել, թե ինչպես վարվել: Ծերանոցի բոլոր բնակիչները և աշխատակիցները այստեղ կարանտինի մեջ են: Մենք կարանտինում ենք գտնվում սեպտեմբերի 2-ից»,-ասաց Իոանե արքեպիսկոպոսը:

Նրա խոսքով՝ վարակվածներից մեկը 38 տարեկան է, մյուսը՝ 50 տարեկանից բարձր, իսկ վարակվածներից մեկը՝ մոտ 70 տարեկան:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը