Հրդեհ է բռնկվել Բեյրութում կառուցվող առևտրի կենտրոնում (տեսանյութ)
Բեյրութի կենտրոնում կառուցվող առևտրային համալիրում սեպտեմբերի 15-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հրշեջներին հաջողվել Է մարել բռնկումը: Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:
Ինչպես նշել Է գործակալությունը, շենքը, որտեղ բռնկվել է հրդեհը, կառուցվում Է իրանական արմատներով բրիտանացի հայտնի ճարտարապետ Զահա Հադիդի (1950-2016) նախագծով:
Անցած հինգշաբթի օրը խոշոր հրդեհ Էր տեղի ունեցել Բեյրութի ծովային նավահանգստի գոտում գտնվող ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստում, նավահանգիստ, որտեղ օգոստոսին ավերիչ պայթյուն տեղի ունեցավ: Կրակի մարմանը մասնակցել են ռազմական ուղղաթիռներ: Լիբանանի Կարմիր խաչի ընկերության տվյալներով՝ արտակարգ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Օգոստոսի 4-ին էլ Բեյրութի նավահանգստում տեղի էր ունեցել պայթյուն, որի հզորությունը կազմել Է 1 500 տոննա տրոտիլային համարժեքով: Պայթյունի ալիքից ոչնչացվել և վնասվել են հազարավոր տներ, ավելի քան 300 հազար քաղաքացի մնացել է անօթևան: Զոհվել է 190 մարդ, տուժել 6,5 հազարը: Լիբանանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ ավելի քան 2,7 հազար տոննա ամոնիակային սելիտրայի բռնկումը, որը պահվում Էր նավահանգստի պահեստում։