Ինդոնեզիայում դիմակ չդնող անձանց որպես պատիժ ուղարկում են կորոնավիրուսից մահացածների համար գերեզմանափոսեր փորելու (լուսանկար)
Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգի Գրեսիկ շրջանում կորոնավիրուսի համավարակի ընթացքում առանց դիմակի շրջող անձանց որոշել են պատժել՝ նրանց ուղարկելով կորոնավիրուսի հետևանքով մահացածների համար գերեզմանափոս փորելու, գրում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ գերեզմանափոս փորելու են ուղարկել առաջին ութ իրավախախտներին:
Տեղական իշխանության ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ տեղում գերեզմաններ փորող միայն երեք մասնագետ է մնացել, այնպես որ կողքից «օգնությունը նրանց չէր խանգարի»:
Ինդոնեզական Գրեսիկ շրջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ, տեղի գյուղերում խստացնում են կարանտինային սահմանափակումները:
Երկրում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 3636 նոր դեպք: Վարակակիրների ընդհանուր թիվը համավարակի սկզբից հասել է 218 382-ի, այժմ նշվում է 54 220 ակտիվ վարակակրի մասին, սակայն փորձագետների համաձայն՝ նրանց իրական թիվը շատ ավելին է:

Աղբյուրը՝ tert.am