Լիբիայի ռազմական գործողություններում կոալիցիոն ուժերին չեն բավականացնում ինքնաթիռները
Բելգիական ԶԼՄ–ները հաղորդում են, թե ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը խոստովանել է, որ Լիբիայում «Միացյալ պաշտպան» ռազմական գործողությունն իրականացնելիս կոալիցիոն դաշինքը մի քանի գրոհային ինքնաթիռների անհրաժեշտություն ունի։
«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, թե արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարն ակնկալում է, որ Իտալիան, Իսպանիան ու Նիդեռլանդները, որոնց ինքնաթիռները մինչև այժմ մասնակցել են Լիբիայի օդային տարածքը հսկելուն, կմիանան ցամաքային նպատակակետերին օդային հարվածներ հասցնելու գործողություններին։
Սակայն Իսպանիայի արտգործնախարար Տրինիդադ Խիմենեսն արդեն հայտարարել է, թե իր երկիրը, որը Լիբիայում ռազմական գործողություններ իրականացնելու համար արդեն չորս հատ F-16 կործանիչ է տվել, մտադիր չէ լրացուցիչ ռազմական միջոցներ տրամադրել։
«Միացյալ պաշտպան» գործողության մեջ ընդգրկված կործանիչների կեսը տրամադրել են Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, մնացածը՝ Կանադան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան։ Ապրիլի 4–ին ԱՄՆ–ը գործողությունից դուրս բերեց 50 գրոհային ինքնաթիռներ, ինչը և հանգեցրեց թռիչքային ռազմական տեխնիկայի պակասին։