Աշխարհ

14.09.2020 18:38


«Բելառուսի իրադարձությունները լուրջ դաս են». Պուտինը Սոչիում հանդիպել է Լուկաշենկոյի հետ (տեսանյութ)

«Բելառուսի իրադարձությունները լուրջ դաս են». Պուտինը Սոչիում հանդիպել է Լուկաշենկոյի հետ (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ տրամաբանական և ժամանակին որակեց հանրապետության Սահմանադրության վրա աշխատանքները սկսելու առաջարկը։

«Մենք գիտենք Սահմանադրության վրա աշխատանքները սկսելու ձեր առաջարկի մասին։ Կարծում եմ, որ դա տրամաբանական է, ժամանակին և նպատակահարմար»,-ասել է Պուտինը։

Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ բելառուսներն անձամբ, առանց դրսից հուշելու, պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից։

«Ռուսաստանը հավատարիմ է մնում Բելառուսի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում ՀԱՊԿ–ի և Միասնական պետության վերաբերյալ»,-ընդգծել է Պուտինը։

Ըստ նրա` պայմանավորվածություն է ձեռք բերվել Մինսկին 1,5 մլրդ դոլար վարկ տրամադրելու մասին, հարցով զբաղվում են երկու երկրների ֆինանսների նախարարությունները։

Բացի այդ, Պուտինն ընդգծել է, որ Բելառուսն առաջին երկիրը կլինի, որը կստանա COVID-19–ի դեմ ռուսական պատվաստանյութը։

Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Պուտինին հանրապետությունում տեղի ունեցած ընտրություններից հետո աջակցելու համար և նշել. «Բելառուսի իրադարձությունները շատ լուրջ դաս են, որը և՛ Մոսկվան, և՛ Մինսկը հաղթահարեցին»։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը