Վրաստանում սկսել են կորոնավիրուսի անվճար թեստավորում անցկացնել
Աջարիայից և Քութայիսից հետո բնակչության անվճար թեստավորում են սկսել անցակցնել նաև Վրաստանում: Օզուրգեթի մունցիպալիտետի Շեքվեթիլի առողջարանային ավանի «Երաժիշտների զբոսայգում» բացվել Է հատուկ վրան, որտեղ կարելի կլինի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ կատարել, հաղորդել Է Առաջին ալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տեղում աշխատում են Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի աշխատակիցները:
«Մենք գտնվում ենք Շեքվեթիլում՝ «Երաժիշտների զբոսայգում», և միանգամայն անվճար կատարում ենք բնակչության կորոնավիրուսի թեստավորում: Մենք թեստավորումն սկսել են 17:00-ին, իսկ այն կավատվի 20:00-ին»,-ասել Է բաժանմունքի ղեկավար Արչիլ Մժավիան:
Սեպտեմբերի սկզբից Վրաստանը դադարեց լինել «կանաչ գոտի» համավարակի յոթ ամսվանից հետո. տարածաշրջանում արդեն հայտնվել են առաջին ախտահարվածները: Տարածաշրջանում առաջին ախտահարվածը Չոխատաուրի մի 21-ամյա բնակչուհի Է, որը հանգստացել Է Բաթումում և վիրուսը բերել Է այնտեղից, հաղորդել Է Sputnik-ը: