Լրահոս

15.04.2011 14:42


«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի տոկոսադրույքը կլինի 11%-24%-ի սահմաններում

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի տոկոսադրույքը կլինի 11%-24%-ի սահմաններում

Ապրիլի 15-ին ՀՀ Ազգային ժողովն աշխատել է արտահերթ ռեժիմով: Հիշեցնենք, որ Կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրել մի շարք միջազգային պայմանագրեր քննարկելու և վավերացնելու համար:

Այսօր քննարկվել է 2011թ. հունվարի 26-ին ստորագրված ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային համաձայնագիրը:

Համաձայնագրի հիմնական զեկուցող ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանն ասել է, որ  ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Ծրագիրը 30մլն ԱՄՆ դոլար է կազմում, որի հիմնական գումարը` 24մլն ԱՄՆ դոլար Համաշխարհային բանկն է տրամադրել, 6մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ-ն:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել «National broad band»` ազգային լայնաշերտ ինտերնետ ցանց, որի շրջանականերում նախատեսվում է ինտերնետ կապի արագությունը հասցնլ 100MB-ի: Ծրագրի մյուս բաղադրիչներն են`  վենչուրային հիմնարկների հիմնադրումը, համակարգիչ բոլորի համար և էլեկտրոնային հասարակություն ծրագրերի իրականցումն է:

Նախարարի խորհրդականը նաև տեղեկացրել է, որ Համաշխարհային բանկի տրամադրած վարկից գումար չի ծախսվել և պայմանագիրը չվավերացնելու դեպքում ՀՀ-ն պարտավորված չի լինի Համաշխարհային բանկին որևէ գումար վերադարձնել:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանին հետաքրքրել է, թե «համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանականերում որքան կլինի վերաֆինանսավորման տոկոսոադրույքը և որքան կլինի այն հասարակ քաղաքացու համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությանը վարկը տրամադրվել է 1%-ից ցածր տոկոսադրույքով:

Ի պատասխան Վահե Դանիելյանն ասել է, որ բանկային համակարգը չի վարկավորվելու 1%-ով, քանի որ դա կլինի կենտրոնական բանկի նորմատիվների խախտում, ուստի ԿԲ-ն ինքն է որոշելու շուկայական տոկոսոադրույքը:

-ԿԲ-ն, Ֆինանսների նախարարության ծրագրերի գրասենյակը, էկոնոմիկայի նախարարություն ու ձեռնարկությունների ինկուբատորը բանակցելու են, որ դա մատչելի տոկոսադրույք լինի և հավաստիացնում եմ, որ դա 24%-ից էականորեն տարբերվող է լինելու: Կլինի շուկայական տոկոսադրույք 11%-24%-ի սահմաններում,- ասել է նախարարի խորհրդականը:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին էլ հետաքրքրել է, թե ինչ պետք է ինքն ասի իր ընտրողներին, ովքեր ասում են, որ իրենց համակարգիչ պետք չէ և ավելի լավ կլիներ, որ դրա փոխարեն վարկավորվեին գյուղատնտեսական ծրագրերը:

Վահե Դանիելյանի խոսքերով այդ հարցի պատասխանն ինքը չէ, որ պետք է տա: Այդուհանդերձ, պատասխանելով հարցին, նա նշել է, որ սա լրացուցիչ վարկային ռեսուրս է, որը 3 տարվա բանակցության արդյունքում է տրամադրել ՀԲ-ն: Վարկը, նրա խոսքերով, լրացուցիչ է և չի վերցվել ի հաշիվ գյուղատնտեսական վարկերի.

-Այն լիմիտը, որ մենք ունեինք գյուղատնտեսության վարկավորման համար պետությունը կարող է և վերցնում է վարկավորելու համար,- ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը