Դավութօղլուն քննադատել է Էդողանին ու հրավիրել բանավեճի
Թուրքիայի նախկին վարչապետ ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիմակից, նախկին արտգործանախարար ապա և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է երկրի գործող իշխանություններին:
Դավութօղլուն ամիսներ առաջ իր հիմնադրած «Ապագա» կուսակցության համաժողովում թիրախավորել էր հատկապես կավարության տնտեսական քաղաքականությունը: Ըստ նախկին վարչապետի՝ այդ քաղաքականության արդյունքում հանրապետության էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը նվազել է՝ հասնելով 25 տարի առաջվա ցուցանիշին, գնաճը հասել է 13 տոկոսի, ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում է գրանցվել, երիտասարդության շրջանում մեծացել է գործազրկությունը:
Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել այս բոլոր խնդիրների վերաբերյալ բանավեճ ունենալ կառավարության անդամների ու անձամբ նախագահ էրդողանի հետ:
«Եթե նախագահ Էրդողանը որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ ցանկանա ինձ հետ բանավեճ վարել, դրան էլ եմ պատրաստ: Կպատասխանեմ նրա բոլոր մեղադրանքներին ու կներկայացնեմ այն բոլոր ոլորտների այլընտրանքային քաղաքականաթյունը, որոնցում նա սխալ ուղղությամբ է գնում»,-ասել է Թուրքիայի նախկին վարչապետը:

Աղբյուրը՝ ermenihaber.am