Լրահոս

10.04.2009 16:05


Աշխատանքային խումբը կուսումնասիրի «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ՓԲԸ–ի ինվեստիցիոն և վերակազմավորման գործընթացները

Աշխատանքային խումբը կուսումնասիրի  «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ՓԲԸ–ի ինվեստիցիոն և վերակազմավորման գործընթացները

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնածողովի Մոսկվայում կայացած 16-րդ նիստում հայկական կողմի փոխնախագահ Վոլոդյա Բադալայանին (ՀՀԿ) և ռուսական կողմի փոխնախագահ Իգոր Չերնիշենկոյին (Պետդումայի պատգամավոր) հանձնարարվել է ստեղծել մի աշխատանքային խումբ և զբաղվել «Հարավկովկասյան Երկաթուղիներ» ՓԲԸ-ի ինվեստիցիոն և վերակազմավորման գործընթացի ուսումնասիրությամբ։

-Կարծում եմ Վ.Բադալյանը այս քանի օրը պետք է սկսի հավաքել իր աշխատանքային խումբը, որի մեջ մտնելու ցանկություն են հայտնել պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Գոհար Ենոքյանը, Հովհաննես Մարգարյանը։ Ակնկալվում է, որ ռուսական կողմի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը և նրա տեղակալ Իգոր Չերնիշենկոն նույնպես կարող են մասնակցել Երևանում այդ աշխատանքային խմբի նիստին, որին, հաշվետվություն ներկայացնելու համար, կհրավիրվի Շեվքեդ Շայդուլինը։ Կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտակա 1-2 ամիսների ընթացքում։ Աշխատանքային խմբի գործունեության իմաստը մեկն է՝ խթանել, որ Ռուսատանը կատարի կոնցեսիոն պայմանագրով իր պարտավորությունները և ապահովի հայկական երկաթուղու զարգացման համար ներդրումների տրամադրումը,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը՝ պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի աշխատանքը։

 Հիշեցնենք, որ ֆինանսական ճգնաժամի հետևանքով ներդրումներն արդեն 3 ամիս է ինչ կասեցված են։

Այս խորագրի վերջին նյութերը