Աշխարհ

14.09.2020 19:13


ԱՀԿ-ն Եվրոպայում COVID-19-ի պատճառով մահացության աճ Է կանխատեսում հոկտեմբերին և նոյեմբերին

ԱՀԿ-ն Եվրոպայում COVID-19-ի պատճառով մահացության աճ Է կանխատեսում հոկտեմբերին և նոյեմբերին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) սպասում Է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին և նոյեմբերին կավելանա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեին:

«Իրավիճակը կբարդանա: Հոկտեմբերին, նոյեմբերին մենք ավելի բարձր մահացություն կտեսնենք»,-հայտարարել Է Կլյուգեն: Գործակալության հաղորդարգության մեջ նշված Է, որ մահերի թվի ավելացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով ախտահարման դեպքերի քանակի աճի հետ: Համավարակի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով Է վարակվել 29 միլիոնից ավելի մարդ, ավելի քան 920 հազարը մահացել Է: Ռուսաստանում, կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալներով՝գրանցվել Է վարակման 1 062 811 դեպք, առողջացել Է 876 225 մարդ, մահացել Է 18 587-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը