Լրահոս

15.04.2011 13:59


Գերությունից հայրենիք վերադարձած ադրբեջանցի զինվորը մեղադրվում է հայրենիքին դավաճանելու համար

Ինչպես փոխանցում է «АПА»–ն, ադրբեջանական բանակի սերժանտ Անար Գաջիևի նկատմամբ, ով որոշ ժամանակ առաջ ազատվել է գերությունից, քրեական գործ է հարուցվել հայրենիքի դավաճանություն հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի խոշտանգումների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբութովը։

Բեհբութովը զինվորի հետ հանդիպումից հետո ասել է. «Անար Գաջիևն իրեն մեղավոր է ճանաչել ու ասել է, թե զղջում է արածի համար»։

Նշենք, որ Ադրբեջանի բանակի զինվորը գերի էր ընկել 2009թ. մայիսի 10–ին։ Այս տարվա մարտի 17–ին նա հանձնվել էր ադրբեջանական կողմին։

Այս խորագրի վերջին նյութերը