Լրահոս

15.04.2011 13:33


Քաղաղագետ. «Ամենակարևոր հարցն այն է, թե ինչի՞ շուրջն է ՀԱԿ–իշխանություն համագործակցությունը»

Քաղաղագետ. «Ամենակարևոր հարցն այն է, թե  ինչի՞ շուրջն է ՀԱԿ–իշխանություն համագործակցությունը»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «7օր»–ի հետ  զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ՀԱԿ–իշխանություններ համագործակցություն և պայմանավորվածություն կա՞՝ ասել է, թե եթե ընդդիմություն–իշխանություն համագործակցություն լինի, ողջունելի քայլ կլինի։

–Իմ կարծիքը ստանդարտ չէ։ Արդյոք մենք ուզում ենք ընդդիմության և իշխանության համագործակցությո՞ւն, թե՞ երկրի պառակտում։ Քաղաքագիտությունը Հայաստանի համար  պահանջ ունի՝ ներքին հարաբերությունների մեջ համաձայնության, փոխզիջումների գնալ։ Հիմա եթե իմ ասածի կոնտեքստում կա համագործակցություն ՀԱԿ–ի և իշխանությունների միջև, դա նորմալ բան է, չնայած ես ի սկզբանե եղել եմ Լևոն Տեր–Պետրոսյանին ընդդիմախոս,–ընդգծել է նա։

Ըստ Լևոն Շիրինյանի, սակայն, ամենակարևոր հարցն այն է, թե  ինչի՞ շուրջն է համագործակցությունը։

–Եթե համագործակցությունը պետությունն ուժեղացնելու, արդիականացնելու, երկրի ներքին կայունությունն ուժեղացնելու և սահմանադրական կարգի վերականգնման մասին է, ապա ինչպե՞ս կարելի է ողջունելի  չլինել որևէ մեկի համար։ Եթե այդ ուժերը համագործակցում են,  ուրեմն այդ համագործակցությունը պետք է ավարտվի խորհրդարանական ընտրություններով, ուրիշ տարբերակ չկա, ուրիշ տարբերական արդեն ոչ թե համագործակցություն է, այլ գործարք ժողովրդի թիկունքում՝ ժողովրդի դեմ,–ասել  է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը