Լրահոս

15.04.2011 13:01


Գալուստ Սահակյան. «Հրմշտոցներ չկան և չեն էլ կարող լինել»

Գալուստ Սահակյան. «Հրմշտոցներ չկան և չեն էլ կարող լինել»

Երեկ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին և այն խոսակցություններին, որ հաջորդ վարչապետ է նշանակվելու ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` հայտարարել էր,

-Ես հենց նոր դիմեցի իրեն այդ առաջարկով, ինքը ևս մեկ անգամ հրաժարվեց:

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք է հայտնել, որ վարչապետն ընդամենը կատակի կարգով խոսք է ասել, որն իրավաբանական տեսակետից որևէ հիմք չունի:

-Հրմշտոցներ չկան և չեն էլ կարող լինել,-վստահեցրել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը