Աշխարհ

14.09.2020 09:42


Աբրահամ Լինքոլնի մազերի փունջն աճուրդում վաճառվել է ավելի քան 81.000 դոլարով

Աբրահամ Լինքոլնի մազերի փունջն աճուրդում վաճառվել է ավելի քան 81.000 դոլարով

Աբրահամ Լինքոլնի մազերի փունջը, 1865 թվականին նրա սպանության մասին արյունոտ հեռագրի հետ միասին, աճուրդին վաճառվել է ավելի քան 81.000 դոլարով, փոխանցում է AP-ն:

Մոտ 5 սանտիմետր երկարությամբ մազերի փունջը կտրվել էր Լինքոլնի դիակի հետմահու փորձաքննության ժամանակ, երբ նա մահացու վիրավորվել էր Զոն Ուիլէս Բութի կողմից Վաշինգտոնի Ֆորդի թատրոնում :

Մազի փունջը փոխանցվել էր դոկտոր Լիման Բիչեր Թոդին` նախագահի այրի Մերի Թոդ Լինքոլնի զարմիկին: Դոկտոր Թոդը ներկա էր Լինքոլնի դիակի զննմանը:

Մազերը կցված էին ռազմական նախարարության պաշտոնական հեռագրին, որն ուղարկվել էր բժշկին: Հեռագիրը Վաշինգտոնում ստացվել էր 1865 թվականի ապրիլի 14-ին` 23:00-ին:

Մազի փունջը վաճառվել է 81.250 դոլարով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը