Մինսկում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ 400 մարդ է ձերբակալվել, ցուցարարների նկատմամբ կիրառվել է արցունքաբեր գազ
Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը:
Հաղորդվում է, որ ակցիաների մեկից անցկացման վայրում ոստիկանության զորքերի մի ծառայող օդում նախազգուշական կրակ է արձակել: Իրավապահները, միաժամանակ, հերքում են շրջանառվող լուրերը, թե ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ են կիրառվել: Չնայած հերքմանը, սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում բարձր պայթյուններ են լսվում:
Ըստ տվյալների՝ օրվա ընթացքում անցկացված բողոքի ակցիաներին մոտ 10 հազար մարդ է մասնակցել, որոնցից 400-ը ձերբակալվել է:

Աղբյուրը՝ tert.am