Աշխարհ

13.09.2020 20:43


Մինսկում ցուցարարները մոտեցել են Լուկաշենկոյի նստավայրին

Մինսկում ցուցարարները մոտեցել են Լուկաշենկոյի նստավայրին

Մինսկում չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցները մոտեցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բազմությունը բացականչում է հակակառավարական կարգախոսներ, Լուկաշենկայի հրաժարականն է պահանջում: Դեռևս պարզ չէ, թե արդյոք ցուցարարները մտադիր են կանգ առնել նրա նստավայրի մոտ:

Օրլովսկայա փողոցի և Հաղթողների պողոտայի խաչմերուկում իրավապահ մարմինների աշխատակիցներ, ոստիկանական մեքենաներ կամ ցանկապատեր չկան:

Իրավապահ մարմինների աշխատակիցները նույնպես ակտիվ գործողություններ չեն ձեռնարկում տարածքում:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը