ՀՀ պատգամավորները հակադարձում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որով նրանք մտահոգությունենհայտնելՍտեփանակերտի օդանավակայանիբացման կապակցությամբ և նշել, թե այն կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է.
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ նշել է, որ իրենք հետևողականորեն պաշտպանում են մեր իշխանությունների այն գիծը, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվի:
-Եվ եսչեմկարծում, որդասադրանքէտարածաշրջանում` իրադրությունըսրելուուղղությամբ, այլ, ընդհակառակը` Ստեփանակերտիօդանավակայանիգործարկումըտնտեսությանզարգացման, կապերիամրապնդմանմիտումէ: Դաներդրումէղարաբաղյանհակամարտությանկարգավորմանուղղությամբ,-ընդգծել է Ա. Սաֆարյանը:
ՀՀ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքերով էլ` Ստեփանակերտի օդանավակայանի կառուցումը համանախագահների լիազորությունների կամ քննարկման շրջանակներից դուրս է:
-Բնականաբար, օդանավակայանը կառուցվում է և պետք է շահագործվի,-հայտարարել է Գ. Սահակյանը:
ՀՀ պատգամավորները հակադարձում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, որով նրանք մտահոգություն են հայտնել Ստեփանակերտի օդանավակայանի բացման կապակցությամբ և նշել, թե այն կարող է լարվածության հետագա աճի հանգեցնել, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն ասել է.
-Այս խաղը չի կարող անվերջ լինել: Թերևս մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ, ի վերջո, երբ անհեթեթ, ծիծաղելի ու անուժ են դառնում բոլոր այդ սպառնալիքները, կարող է նաև ադրբեջանական ղեկավարությունն ուղղակիորեն պարտավորված լինի ավելի մեծ սադրանքների գնալու, մինչև իսկ պատերազմական գործողությունների համարժեք սադրանքների գնալու, որպեսզի կարողանա արդարացնել իրեն, որպեսզի կարողանա դուրս գալ այդ իրավիճակի միջից, որ ինքն իրեն դրել է:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն էլ նշել է, որ իրենք հետևողականորեն պաշտպանում են մեր իշխանությունների այն գիծը, որ Ստեփանակերտի օդանավակայանը պետք է գործարկվի:
-Եվ ես չեմ կարծում, որ դա սադրանք է տարածաշրջանում` իրադրությունը սրելու ուղղությամբ, այլ, ընդհակառակը` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը տնտեսության զարգացման, կապերի ամրապնդման միտում է: Դա ներդրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ,-ընդգծել է Ա. Սաֆարյանը:

7or.am