Լրահոս

15.04.2011 12:45


Որքանո՞վ են հիմնավոր սուրճի և բանանի շուկաներում արձանագրված թանկացումները

Բանանի և հատիկավոր սուրճի շուկաներում նկատված գնային փոփոխությունների առնչությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսում է ուսումնասիրություն վերոնշյալ շուկաներում: Հանձնաժողովի պահանջով այս դաշտում գործող առավել խոշոր տնտեսվարողները 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնեն տեղեկատվություն՝ ներկրման և իրացման ծավալների, ինչպես նաև հիմնավորումներ՝ շուկայում նկատված գնային փոփոխություների վերաբեյալ:

Հանձնաժողովի մոնիտոինգի խումբը արձանագրել է, որ մանրածախ առևտրի կետերում մարտ ամսին 1 կիլոգրամ բանանի գինը հասել է մինչև 1120 դրամի, այն դեպքում, երբ այս ապրանքատեսակը հունվարին վաճառվել է միջինը 840 դրամով: Ինչ վերաբերում է հատիկավո սուրճին, ապա Հանձնաժողովի փորձագետների դիտարկմամբ, սուրճի միջազգային գինը բարձրացել է:

Ուսումնասիրությունները կպարզեն, թե որքանով է տեղական շուկայի գնաճը համահունչ միջազգային թանկացումներին:

Տեղեկացնենք նաև, որ Հանձնաժողովի նախորդ ուսումնասիրություններով բանանի շուկայում գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպ» ընկերությունը՝ 51% մասնաբաժնով:

Հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող է «Կաֆե դյու բրազիլ» ընկերությունը, որը իրացման ծավալներով գրավում է շուկայի 1/3-ից ավելին: Շուկայում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 35,2 %:

Հնարավոր է նաև, որ Հանձնաժողովի կողմից կատարվող ուսումնասիությունների արդյունքում վերոնշյալ շուկաներում ի հայտ գան նոր գերիշխողներ:

Այս խորագրի վերջին նյութերը