Ձերբակալվել են մետաղական սնդիկ իրացնելու մեղադրանքով
Ս.թ. ապրիլի 14-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված «վերահսկելի գնում» օպերատիվ- հետախուզական միջոցառման արդյունքում ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Յուրի Սարգսյանը, Զավեն Զոհրաբյանը, Բենիկ Սարգսյանը և Սերգո Մաիլյանը, որոնք 3.000 ԱՄՆ դոլար գումարի վարձատրության պայմանով, ապօրինի իրացրել են 3 կգ 300 գր ընդհանուր քաշով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկ:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն