Աշխարհ

12.09.2020 12:42


Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 158 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 12-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 158 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 2075-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1363 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 390:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը