Աշխարհ

11.09.2020 20:45


Gucci կայսրության ժառանգորդուհին 16 տարի սեռական ոտնձգությունների զոհ լինելուց հետո դատի է տվել խորթ հորը

Gucci կայսրության ժառանգորդուհին 16 տարի սեռական ոտնձգությունների զոհ լինելուց հետո դատի է տվել խորթ հորը

Իտալական Gucci ապրանքանիշը համաշխարհային բրենդ դարձրած Ալդո Գուչիի 35-ամյա թոռնուհին՝ Ալեքսանդրա Զարինին, դատական հայց է ներկայացրել խորթ հոր՝ Ժոզեֆ Ռուֆալոյի դեմ՝ նրան մեղադրելով 16 տարի շարունակ իրականացրած սեռական ոտնձգությունների համար, գրում է The Guardian պարբերականը։

Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանի գերագույն դատարան ներակայացված հայցում Զարինին նկարագրում է սեռական ոտնձգությունների ենթարկվելու տարիները, ինչպես նաև փաստում, որ հանցագործությունը թաքցրել են ու դրան մասնակից են եղել իր մայրը՝ Պատրիսիա Գուչին և տատիկը՝ Բրունա Պալոմբոն։

Զարինին իր հայցում պնդում է, որ նա սեռական տարատեսակ ոտնձգությունների է ենթարկվել 6-22 տարեկանում։ Իսկ ընտանիքի կանայք հաճախ են ճնշել աղջկան և ստիպել լռություն պահպանել՝ վախենալով փչացնել «Գուչի» անունը։

«Սա միայն ուրիշ ընտանիքների, հարևանների հետ կամ այլ երկրներում չի տեղի ունենում։ Ամեն տեղ էլ կա այս բանը»,-նշել է Զարինին և հավելել, որ «Ռուֆալոն այժմ ազատության մեջ է և ակտիվ գործունեություն է ծավալում՝ ասես ոչինչ էլ չի եղել»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը