Լրահոս

15.04.2011 11:28


Գերագույն մուֆտին առաջարկել է Ռուսաստանի գերբին կիսալուսին ավելացնել

Գերագույն մուֆտին առաջարկել է Ռուսաստանի գերբին կիսալուսին ավելացնել

Ռուսաստանի մահմեդականների կենտրոնական հոգևոր վարչության գերագույն մուֆտի Թալգաթ Թաջուդինն առաջարկել է Ռուսաստանի գերբի վրա, որպես մահմեդականության խորհրդանիշ, կիսալուսին ավելացնել։ Այս մասին մուֆտին հայտարարել է «Մոսվայի լուրեր» թերթում ապրիլի 15–ին հրապարակված հարցազրույցում։

Թաջուդինի կարծիքով՝ կիսալուսինը պետք է փոխարինի երկգլխանի արծիվի գլխի թագերից մեկի խաչին։ Բացի դրանից, հեղինակները ցանկանում են կիսալուսին ավելացնել գերբի մեջտեղում գտնվող թագի խաչի վրա։ Մուֆտիի խոսքերով՝ այդ դեպքում ոչ մի թշնամի չի կարող հայրենիքին վնաս հասցնելու պատրվակով օգտագործել կրոնական գործոնը։

Նա գերբի ուրվանկարներն արդեն ուղարկել է շրջանների գլխավոր մուֆտիներին, իսկ իր առաջարկությունը՝ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին ու նախագահ Դմիտրի Մեդվեդևին։

Այս խորագրի վերջին նյութերը