Փորձագետ. «Գործողություններում ես դեռ առաջընթաց չեմ տեսնում»
Կառավարման փորձագետ ՀարությունՄեսրոբյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ՀԱԿ–իշխանություններ համագործակցություն և պայմանավորվածություն կան՝ ասել է, թե քանի որ կառավարման փորձագետ է, ինքը կառավարման տեսանկյունից կարող է պատասխանել։
–Իմ կարծիքով՝ հիմա ընդդիմադիր դաշտը պետք է փոխի իր և՛ ռազմավարությունը, և՛ մարտավարությունը, որովհետև վտանգ կա, որ ժողովուրդը կամաց–կամաց վերջնականապես հիասթափվելու է։ Այդ խնդիրը առկա է, և այդ հանգամանքն ուղղակի պետք է հաշվի առնել, եթե, իհարկե, նման նպատակ չկա՝ քնեցնել ժողովրդին,–ասել է նա։
Գնահատելով վերջին հանրահավաքների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունները անցնցում իշխանափոխության և իշխանությունների հետ երկխոսության մասին՝ Հարություն Մեսրոբյանն ասել է, թե սիրուն բառերը հարցի միայն մի կողմն են։
–Ես գնահատում եմ գործողությունները։ Գործողություններում ես դեռ առաջընթաց չեմ տեսնում։ Խոսքերը թող քաղաքական գործիչները մեկնաբանեն։ Ես կառավարման փորձագետ եմ և գործողություններն եմ քննում ու առաջընթաց չեմ տեսնում,–ընդգծել է նա։
Փորձագետ. «Գործողություններում ես դեռ առաջընթաց չեմ տեսնում»
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը «7օր»–ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է կարծում՝ ՀԱԿ–իշխանություններ համագործակցություն և պայմանավորվածություն կան՝ ասել է, թե քանի որ կառավարման փորձագետ է, ինքը կառավարման տեսանկյունից կարող է պատասխանել։

7or.am