Լրահոս

15.04.2011 11:01


Մահացել է աշխարհի ամենատարիքով տղամարդը

Մահացել է աշխարհի ամենատարիքով տղամարդը

ԱՄՆ–ի Մոնտանա նահանգի հիվանդանոցում կյանքի 115–րդ տարում մահացել է մոլորակի ամենատարիքով տղամարդը։

Ինչպես հայտնում են արտասահմանյան ԶԼՄ–ները՝ Ուոլտեր Բրյունինգը ծնվել է 1896թ. սեպտեմբերի 21–ին Մինեսոթայում։ Երբ հեռավոր 1910թ. նրա ծնողները բաժանվել են, Բրյունինգը ստիպված թողել է ուսումն ու սկսել աշխատել։ 16 տարեկանում նա դարձել է երկաթուղային աշխատող ու աշխատել մինչև թոշակի անցնելը՝ 1966թ.։ Նրա կինը, ում հետ ապրել է 35 տարի, կյանքից հեռացել է 1957թ., որից հետո Բրյունինգն այլևս չի ամուսնացել։ Երեխաներ չի ունեցել։

Առաջին համաշխարհային պատերազմի վետերան Հենրի Էլինգհեմի մահից հետո, որը տեղի ունեցավ 2009թ. հուլիսի 18–ին, Բրյունինգը ճանաչվել է աշխարհում ապրող ամենատարիքով տղամարդը։ Երբ լրացել է նրա ծննդյան 114 տարին ու 183 օրը, նա դարձել է մոլորակում ապրած կամ ապրող 50 ամենատարիքով մարդկանցից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը