ԵԽԽՎ–ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունները հակամարտում են
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ–ում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ ապրիլի 14–ի ԵԽԽՎ նիստի ժամանակ «Ադրբեջանի՝ իր պարտավորություններին չհետևելու» մասին հռչակագիր է տարածել, որտեղ անհանգստություն է հայտնում պաշտոնական Բաքվից շարունակաբար հնչող ռազմատենչ հռետորության վերաբերյալ։
–Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հաստատված հաշտությունից հետո Ադրբեջանը ջանք չի խնայում տարածաշրջանում անկայուն վիճակ ստեղծելու ուղղությամբ՝ դրանով իսկ սպառանալիք դառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար,–ասված է հայտարարության մեջ, որը տեղադրված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում։
Հռչակագրի հեղինակները խիստ անհանգստություն են հայտնում՝ «կապված Ադրբեջանի շարունակվող քաղաքականության հետ, որն ուղղված է ուժի տեսանկյունից ղարաբաղյան հակամարտությունը լուծելուն»։
Ինչպես ասված է հռչկագրում՝ Բաքուն շարունակում է պատերազմի քարոզը, իր ռազմական բյուջեն մեծացնելը, որով խախտում է սպառազինության վերահսկողության, ուժի չկիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի մասին համաձայնությունն ու համաձայնագիրը։
Ուժի կիրառման սպառանալիքի վերջին օրինակներից մեկն այն է, որ Ադրբեջանը սպառնացել է պայթեցնել Սեփանակերտ ավիաչվերթ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռները։
Հռչակագրում նաև նշված է, որ Ադրբեջանը ICAO–ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) անդամ է, որի շրջանակներում Բաքուն պարտավորություններ է ստանձնել չհարձակվել քաղաքացիական օդանավների վրա։