Լրահոս

15.04.2011 10:30


ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները մտադիր են հասնել Քադաֆիի հրաժարականին

ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները մտադիր են հասնել Քադաֆիի հրաժարականին

Ֆրանսիական «Ֆիգարո» թերթի կայքը հաղորդում է, որ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ հոդվածում հայտարարել են, թե մտադիր են Լիբիայի դեմ ռազմական գործողությունները շարունակել, մինչև երկրի առաջնորդ Մուամար Քադաֆին հրաժարական չտա։

Հոդվածը միաժամանակ տպվել է բրիտանական «Times», ինչպես նաև ամերիկյան «International Herald Tribune» և «Washington Post» թերթերում։

«ՌԻԱ նոովստի»–ն հաղորդում է, որ ԱՄՆ–ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Նիկոլյա Սարկոզին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել են. «Անհեթեթ է, որ նա, ով փորձել է ոչնչացնել սեփական ժողովրդին, ապագա կառավարության մեջ որևէ դեր խաղա։ Քանի դեռ Քադաֆին իշխանության ղեկին է, ՆԱՏՕ–ն և կոալիցիոն գործընկերները պարտավոր են շարունակել ռազմական գործողությունները, որպեսզի պաշտպանեն քաղաքացիական բնակչությանն ու մեծացնեն ճնշումը վարչակարգի վրա»։

«Միայն Քադաֆիի հեռանալուց հետո կարող է սկսվել իրական անցումը բռնապետությունից դեպի մեծածավալ սահմանադրական գործընթաց՝ նոր սերնդի առաջնորդների ղեկավարությամբ։ Բայց որպեսզի այդ գործընթացը սկսվի, Քադաֆին պետք է հեռանա, հեռանա հավիտյան»,–ասվում է հոդվածում։

Այս խորագրի վերջին նյութերը