Լրահոս

15.04.2011 10:07


Ճապոնիայում զոհերի թիվը հասել է մինչև 13,5 հազ–ի

Ճապոնիայում զոհերի թիվը հասել է մինչև 13,5 հազ–ի

Ճապոնիայի ոստիկանության վարչության տվյալներին հղում անելով՝ «NHK» հեռուստաալիքը հայտնում է, որ Ճապոնիայի հյուսիս–արևելքում մարտի 11–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ու դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհվածների թիվը կազմում է 13 538 մարդ։

«ՌԻԱ նովոստի» գործակալությունը գրում է, որ ավելի վաղ հայտարարովում էր 13 439 զոհերի մասին։

Ոստիկանության տվյալներով՝ 14 589 մարդ համարվում է անհետ կորած, ավելի քան 150 հազ.–ն էլ դարձել է անօթևան։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի պատմության մեջ ամենաուժեղ՝ 9,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 11–ին Միյագի ափամերձ շրջանում՝ Տոկիոյից 373 կմ հյուսիս–արևելք, և առաջացրել էր ավելի քան 10 մ բարձրությամբ ցունամի։ Երկրաշարժից հետո «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ում վթարների շարք է գրանցվել սառեցման համակարգը շարքից դուրս գալու պատճառով։

Այս խորագրի վերջին նյութերը