Աշխարհ

10.09.2020 10:43


Այսօր ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է

Այսօր ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է

Սեպտեմբերի 10-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր:

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է տեղի ունենում: Յուրաքանչուր տարի ինքնասպանության ճանապարհով մահանում է շուրջ 900 հազար մարդ:

Ինքնասպանությունների տարեկան թիվն ավելի շատ է, քան մարդասպանությունների և պատերազմների հետևանքով զոհերի թիվը՝ միասին վերցրած:

Ինքնասպանությունների 75 տոկոսը բաժին է ընկնում աղքատ երկրներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը