Աշխարհ

09.09.2020 17:20


Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է պատերազմել հանուն Ռուսաստանի

Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է պատերազմել հանուն Ռուսաստանի

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից ագրեսիայի դեպքում Բելառուսը պատերազմի մեջ կմտնի: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, գրում է korrespondent.net կայքը:

«Եթե ինչ-որ մեկը Ռուսաստանի դեմ ագրեսիա դրսևորի, բելառուսական բանակը 60-65 հազար սվիններով կմտնի պատերազմի մեջ: Իսկ ռուսական խմբավորումը, նույնպես գրանցված է ըստ ծրագրի, այն մեզ աջակցում է, հետ է մղում արևմտյան ուղղությունից եկող ագրեսիան: Դա մեր պատասխանատվության ոլորտն է ... Եթե հանկարծ դա պատահեր դեպի արևմուտք, հյուսիս կամ հարավ, մենք անմիջապես կպաշտպանեինք Ռուսաստանը»,-ասել է Բելառուսի նախագահը:

Միևնույն ժամանակ Լուկաշենկոն չի բացառել Ռուսաստանի ռազմական ագրեսիան այն դեպքում, եթե Մինսկը դուրս գա համաձայնագրերից: Նրա խոսքով` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալը կհանգեցնի նրան, որ Բելառուսը չի կարողանա զենք գնել ռուսական ներքին գներով:

«Ռուսաստանը կվաճառեր, սակայն եթե նրանք (ընդդիմությունը) առաջարկում են անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա դուք գիտեք պահանջները. և ի՞նչ՝նրանք կմատակարարեին: Սկզբի համար աղբ: Հետո արդեն կարող ես գնել: Բայց դա կարժենա 5 անգամ ավելի թանկ, քան այն, ինչ մենք այսօր գնում ենք Ռուսաստանից: Դա բանակ կլինի՞: Չի լինի»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հանգիստ չի նայի Բելառուսի` ՀԱՊԿ-ից դուրս գալուն և ՆԱՏՕ-ին անդամակցելուն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը