Լրահոս

15.04.2011 00:16


Վիլիամ Սարոյանին նվիրված միջոցառումների տարի Հունաստանում

   Վիլիամ Սարոյանին նվիրված միջոցառումների տարի Հունաստանում

Հույն-Ամերիկյան միությունն ու Աթենքում ՀՀ դեսպանությունը, Հունա-հայկական ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ, 2011թ. ընթացքին կազմակերպելու են միջոցառումների շարք` մեծանուն գրող Վիլիամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված:

Միջոցառումների առաջինը կայացավ ապրիլի 13-ի երեկոյան, Հույն-Ամերիկյան միության  լեփ լեցուն թատերասրահում:

Հունահայ արվեստի գործիչներ` Նազիկ Այտինյանը, Հայկ Գասարճյանը, Էլենի Քասսեսյանը և Լորանս Մենենտյանը ընթերցեցին և արտասանեցին Սարոյանի աշխատություններից` հայկական հեքիաթները, հույն հասարակությանը ներկայացնելով միջազգային ճանաչում ունեցող գրողին, երաժիշտներ` Մկրտիչ Պողոսյանի (ուդ) և Լեֆտերիս Հավուցասի (կիթառ) ընկերակցությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը