Լրահոս

15.04.2011 00:12


Կանխվել է 280 գրամ ոսկյա զարդերի մաքսանենգությունը

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 140 գրամ ոսկյա զարդեր: Պրահա-Երևան չվերթով ժամանած և մաքսային հսկողության “կանաչ ուղին” ընտրած ՀՀ քաղաքացի Վասակ Դումանյանի  մոտ հայտնաբերվել են դեղին և սպիտակ ոսկուց զարդեր, որոնք վերջինս թաքցրել էր հագուստի գրպաններում:

Եվս 140 գրամ  ոսկեղեն էլ հայտնաբերել են “Զվարթնոց” մաքսատան աշխատակիցները` նույն Պրահա-Երևան չվերթի մաքսային հսկողության ժամանակ:  Չվերթի ուղևոր` ՀՀ քաղաքացի Արտաշ Ասիլբեկյանը փորձել էր առանց հայտարարագրելու ներկրել ոսկյա զարդերը. նա ընտրել էր մաքսային հսկողության “կանաչ ուղին”, սակայն մաքսատան աշխատակիցները զննման ժամանակ Ա. Ասիլբեկյանի բաճկոնի ծոցագրպաններում հայտնաբերել են մոտ 140 գրամ ոսկյա զարդեր, այդ թվում` մատանիներ, ապարանջաններ, վզնոցներ և այլն:

Կատարվում է քննություն:

Հայտնաբերվել են ապօրինի ճանապարհով ներկրված կոսմետիկական պարագաներ

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերել են ապօրինի ճանապարհով ներկրված` դեմքի և մաշկի խնամքի համար նախատեսված մեծ քանակությամբ տարբեր տեսակի կոսմետիկական պարագաներ: ՀՀ քաղաքացի Տիգրան Քոչարյանը դրանք թաքցրել էր “MITSUBISHI”  մակնիշի  ավտոմեքենայի բեռնախցիկի նստատեղերի տակ և շարժիչի խցիկում:

Կատարվում է քննություն:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը