Լրահոս

14.04.2011 18:04


Դատարանը քննեց Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի

Այսօր «Արթիկ» ՔԿՀ-ի վարչական շենքում ՀՀ վարչական դատարանը քննեց  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ «Կոշ» ՔԿՀ-ի: Փաշինյանը դատարանից պահանջում է  վերացնել «Կոշ»  ՔԿՀ պետի՝ 2010 թ.սեպտեմբերի 28-ին կայացրած որոշումը, համաձայն որի, Նիկոլ Փաշինյանը կարգապահական տույժի է ենթարկվել:

ՀՀ վարչական դատարանն առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության , երկու դատական նիստ  է անցկացրել:  Վերջին դատական նիստի ժամանակ, ՀՀ  վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը բավարարել էր Փաշինյանի միջնորդությունը` հայցադիմումն իր մասնակցությամբ  քննելու վերաբերյալ: Այսօրվա նիստի ժամանակ լրագրողների մուտքը ՔԿՀ սահմանափակվել է: Դատավոր Ռոբերտ Սարգսյանը նախապես հրահանգել է  տեսախցիկ կամ օպերատոր ներս չթողնել: Դատարանի դահլիճում էլ հրահանգել են  անջատել բջջայինները, որպեսզի ոչ մի կերպ հնարավոր չլինի նիստից հատվածներ տեսագրել կամ ձայնագրել:

Բուն դատաքննության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է միջնորդություն՝  փաստաբան ունենալու վերաբերյալ: Այն  ընդունվել է ի գիտություն: Խնդիրը սակայն այն է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին հնարավորություն չի տրվում  հաղորդակցվել փաստաբանի հետ:

Դատավորը շեշտել է, որ Փաշինյանը իրավունք ունի փաստաբան ունենալու եւ նիստը հետաձգվել է:

Այս խորագրի վերջին նյութերը