12 ռուս զբոսաշրջիկ Թուրքիայում վարակվել է կորոնավիրուսով
Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը տեղեկացրել է, որ հանգստի նպատակով Թուրքիա մեկնած ռուս զբոսաշրջիկներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով։
«Россия 24»-ի հետ հարցազրույցում Երխովը մասնավորապես նշել է․ «Ըստ Անկարայի դեսպանության և Անթալիայի հյուպատոսարանի տվյալների՝ այս պահին 12 ռուս զբոսաշրջիկ վարակվել է Covid-19-ով։ Նրանցից երկուսը հիվանդանոց են տեղափոխվել, մյուս 10-ը մեկուսացվել են հյուրանոցներում»։
Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում հանգստանալ ցանկացող ռուս զբոսաշրջիկներին կոչ է արել մեկնելուց առաջ առողջության ապահովագրություն ձեռք բերել, որը կներառի նաև կորոնավիրուսի բուժումը։ Նրա խոսքով՝ վարակված զբոսաշրջիկները նման ապահովագրություն չունեն, ինչի հետևանքով նրանց բուժումը թեև ապահովվել է, բայց այն կազմակերպելիս բարդություններ են ծագել։
Նշենք, որ ռուս զբոսաշրջիկների համար Ստամբուլի և Անկարայի թռիչքները վերսկսվել են օգոստոսի 1-ից։ Օգոստոսի 10-ից մեկնարկել են նաև Անթալիայի, Բոդրումի և Դալամանի ու Ռուսաստանի միջև օդային ուղևորափոխադրությունները։

Աղբյուրը՝ ermenihaber.am