Կարծիք

09.09.2020 12:18


Ժողովրդավարության պարտադրում «Ռանդ» կորպորացիայից

Ժողովրդավարության պարտադրում «Ռանդ» կորպորացիայից

Բելառուսը, Հայաստանը, Ուկրաինան և Հոնկոնգը դարձել են Համաշխարհային ռազմավարական վերլուծության կենտրոնի շախմատային խաղատախտակի զինվորներ:

«RAND corporation» գլոբալ վերլուծության ամերիկյան կենտրոնը գնահատել է Բելառուսում հեղաշրջման ռիսկերը և հնարավորությունները, որի արդյունքում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը ապամոնտաժելուց հետո հանրապետությունը ժողովրդավարացվելու է ուկրաինական սցենարի համաձայն: ԱՄՆ-ի այդ ազդեցիկ ուղեղային կենտրոնը նախկինում մոդելավորել է պատերազմական սցենար Հայաստանում և Հարավային Կովկասում` Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժի ներգրավմամբ:

Վերջին տասնամյակի կեսերին «RAND corporation»-ի վերլուծաբանները կանխատեսում էին պատերազմ Հարավային Կովկասում, որտեղ Վրաստանն ու Ուկրաինան՝ Ադրբեջանի հետ համատեղ և թուրքական խաղաղապահ ուժերի աջակցությամբ, ծավալում են ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում և Նախիջևանում՝ Ռուսաստանի և Հայաստանի բանակների դեմ: Ըստ սցենարի, Հայաստանի պարտությունից և Ռուսաստանի նահանջից հետո Արցախը վերադարձվելու էր Ադրբեջանի կազմ, և Սերժ Սարգսյանի նախագահական իշխանության փոխարեն Երևանում պետք է ձևավորվեր ժողովրդավարական կառավարություն:

Դեպի արևելք արշավի ուսումնասիրումն ու զարգացումը

Դա ԱՄՆ կառավարության, Պենտագոնի, ԿՀՎ և ԱԱԳ հետախուզական ծառայությունների խորհրդատու-կորպորացիայի նախագծերից միայն մեկն է:

RAND-ը («Research and Development» – «Հետազոտություն և զարգացում»)՝ ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն է, որի 2019 թվականի բյուջեն կազմում էր 357 միլիոն դոլար, և որն ամբողջ աշխարհում ունի մոտ 2000 աշխատակից: «Ռուսաստանն ու Եվրասիա» կենտրոնը, որտեղ աշխատում է Հարավային Կովկասի մասնագետների խումբը, ունի մի քանի հարյուր աշխատակից: «RAND Europe»-ը տեղակայված է Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա) և Բրյուսելում (Բելգիա): Կորպորացիան սերտ գործընկերային կապեր ունի ԵՄ մի շարք երկրների, այդ թվում՝ Լեհաստանի և Լիտվայի կառավարությունների հետ, որոնք բացասաբար են տրամադրված Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ։

Այսօր բելառուս վերլուծաբանները մտահոգված են, որ ամերիկյան կորպորացիան իրենց հանրապետությունը դիտարկում է որպես Ռուսաստանի վրա ճնշման գործիք՝ անկայունության գոտի ստեղծման հեռանկարով:

Փորձագետ Վիլյամ Քորթնին «Արևմուտքի դերը Բելառուսում» ակտուալ զեկույցում https://www.rand.org/blog/2020/08/the-wests-role-in-belarus.html նշել է, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվել են, բայց դա ակնհայտորեն բավարար չէ։ Սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի «բազմավեկտորության» զարգացումը հանգեցրել է ընդդիմության ուժեղացմանը, որը տրամադրված և անձամբ նրա՝ որպես հանրապետության նախագահ ու ԲՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի, և 1994 թվականից ի վեր իր կողմից ստեղծված պետականության համակարգի դեմ:

Հետևելով Մինսկի հրապարակներում և փողոցներում տեղի ունեցող իրադարձություններին, մենք ականատես ենք լինում «ժողովրդավարության պարտադրում» մոդելի իրագործման առաջին փուլին։

RAND-ում Բելառուսը դիտարկվում է որպես արևմտյան ազդեցության գոտի. հիշենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի համեմատաբար վերջերս Մինսկ կատարած այցը, որն անցավ ընկերական և գործընկերային բարձր մթնոլորտում, ինչպես նաև բրիգադային գեներալ և RAND կորպորացիայի փորձագետ Բրյուս ՄաքՔլինթոկի այցը Բելառուսի մայրաքաղաք:

Մինսկում ԱՄՆ նոր դեսպանն այժմ Ջուլի Ֆիշերն է, ով այդ պաշտոնը զբաղեցրել է նաև Կիևում և Թբիլիսիում՝ Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահներ Վիկտոր Յուշչենկոյի ու Միխեիլ Սաակաշվիլիի օրոք տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների ժամանակ:

RAND-ի զեկույցում նշված է տեխնիկական օգնությունը, այդ թվում ՝ ՈԱԿ-ների և հասարակական կարծիքի առաջնորդների ֆինանսավորման անհրաժեշտությունը «ժողովրդավարական ընտրությունների և փոփոխությունների անցկացման» համար, և փողերը ստացվում են արդեն մեկ ամիս անընդմեջ ընթացող փողոցային ակցիաների անցկացման համար, ինչը միջամտություն է Բելառուսի ինքնիշխանությանը: RAND-ի վերլուծաբանների կարծիքով, թեև այս հանրապետությունը Չինաստանի նման ամուր ֆորպոստ չէ, սակայն հենց այս փոքրիկ երկիրն է, որ, իր եվրոպական աշխարհագրական կենտրոնով նախկին լեհ-լիտվական Պոլոցկ քաղաքում, խոչընդոտ է հանդիսանում ՆԱՏՕ-ի ընդլայնման և շուկայի ազատականացման տեսանկյունից:

Ռազմական կարողությունների ուսումնասիրումն ու զարգացումը

«RAND corporation»-ը ընդունում է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնման ռիսկերը ուղղակիորեն կապված են Սուվալսկյան «բացը» վերահսկող Բելառուսի աշխարհագրության կարևոր դերի հետ: Լեհ-լիտվական սահմանի մոտ տարածքի այդ նեղ գոտին Կալինինգրադի մարզի ռուսական էքսկլավի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից Բելառուսի միջև միակ ցամաքային միջանցքն է:

Կալիֆորնիական վերլուծական կենտրոնների գնահատականներով, Սուվալսկի միջանցքն ապահովում է ռուսական ռազմական տեխնիկայի օպերատիվ տեղափոխման հնարավորությունը Կալինինգրադի մարզ և զգալիորեն նվազեցնում է ՆԱՏՕ-ի հաջող ռազմական գործողության հնարավորությունները: Նախագահ Լուկաշենկոյի ռեժիմի ապամոնտաժումը և Մինսկի վրա «ժողովրդավարական կառավարության» հաստատումը, ընդհակառակը, հնարավորություն են տալիս բլիցկրիգի ռեժիմով անցկացնել Կալինինգրադի գրավումը՝ նոր սահմաններ դուրս գալով:

Ժողովրդավարության պարտադրման նմանատիպ սցենարը ամերիկացի վերլուծաբանների կողմից 2013 թվականին մշակվել է նաև Ուկրաինայի համար: Այնտեղ սցենարը հաջողությամբ իրագործվել է այնպիսի գործոնների զուգակցման շնորհիվ, ինչպիսիք են նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատի կոռուպացվածության շատ բարձր մակարդակը, նրա քաղաքական թուլակամությունը, բնակչության մի մասի ագրեսիվությունը և ազգայնականությունը, ինչպես նաև հանրապետության զինված ուժերի նախագահի հանդեպ ցածր լոյալությունը: Ինչ վերաբերում է Բելառուսին, ապա իշխանության ուժեղ ուղղահայացը և բարձր արդյունաբերականացումը արդի ռազմավարական մարտահրավեր է դեպի Եվրոպայի արևելք և հետագայում դեպի Ասիա Արևմուտքի էքսպանսիայի հաջողության համար:

«Rand corporation»-ի առաջարկությունները ներառում են համակարգումն ու աջակցությունը, այդ թվում բելառուսական ՈԱԿ-ների ֆինանսական օժանդակության, փողոցային բողոքների համակարգման, զանգվածային անկարգությունների կազմակերպման և արդյունաբերական սաբոտաժի ակցիաների, Բելառուսի վրա միջազգային ժողովրդավարական համայնքի կողմից ճնշման և այլ տեսքով, ինչը մեծացնում է ուկրաինական մոդելով բելառուսական շուկայի ազատականացման հնարավորությունները: Դա միայն բիզնես է, անձնական ոչինչ։ Ուկրաինայի արևելյան շրջաններում քաղաքացիական պատերազմը տևում է վեց տարուց ավելի, և դրա վերջը չի երևում. սա նույնպես արհեստականորեն աջակցվող նախագիծ է:

Ավելի վաղ «RAND corporation»-ի տեսաբանները դիտարկում էին Կովկասի ռազմական դեֆրագմենտացիայի հնարավորությունները, որտեղ Հայաստանի դեմ պետք է նետվեին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ զինված ուժերը, սակայն ամեն ինչ, բարեբախտաբար, ընթացավ այլ սցենարներով:

Ուկրաինացի լրագրող Ռոման Ցիմբալյուկը հայտարարել է https://www.youtube.com/watch?v=HOA0rEYsyMA, որ «RAND Corporation»-ը խորհրդատվություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովին, Համաշխարհային բանկին, Սորոսի հիմնադրամին և այլ տրանսատլանտյան կառույցներին: Այս կորպորացիան գործիքներ է գտնում Գերմանիայում «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շինարարությունը խափանելու համար, պաշտպանում է Ուկրաինայում հակառուսական տրամադրությունները, ինչպես նաև «մոտեցնում է մայդանը Մոսկվայում»՝ հրահրելով ռուսական հասարակության լիբերալ մասը: Իհարկե, պետական հեղաշրջումներն ավելացնում են լայնամասշտաբ պատերազմների ռիսկերը, ներառյալ քաղաքացիական պատերազմների, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայում արդեն վեց տարուց ավելի։ Բայց դա համաշխարհային շուկայի խոշոր խաղացողների համար, ժողովրդավարական փիլիսոփայության լեզվով ասած, ընդամենը արդարացված կորուստներ են։ Հաջորդ ռազմավարական թիրախները Ռուսաստանն ու Չինաստանն են:

Հայկ Գալուստյան

Այս խորագրի վերջին նյութերը