Լրահոս

14.04.2011 17:15


Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Ապրիլի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ  ժամը 13.00-ին 60-ամյա Սերժիկ Մ.-ն «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա Կարեն Մ.-ին, որը վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

* * *

Ապրիլի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստավել, որ  ժամը 14.30-ին  54-ամյա Սարգիս Դ.-ն «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա Սոնա Գ.-ին, որը վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը