Լրահոս

14.04.2011 17:13


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 և խարդախության 8 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 3 դեպք:

Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 2 և խուլիգանության 1 դեպք:

Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, որից 3-ը՝ վրաերթ. մեկ մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը