Ցուլի թոքերից պատրաստված պատրաստուկը հինգ անգամ նվազեցրել է COVID-19-ից մահացությունը
Ռուսաստանյան սուրֆակտանտ-ԲԼ պատրաստուկը ցույց Է տվել իր արդյունավետությունը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում: Սկզբում այն ստեղծվել Էր մարդու թոքերի ծանր ախտահարումների բուժման համար, դրա կիրառման արդյունքում COVID-19-ով ծանր հիվանդների շրջանում մահացությունը հաջողվել Է նվազեցնել հինգ անգամ, հաղորդել Է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով բժիշկների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կորոնավիրուսային հիվանդների շրջանում ծանր դեպքերը կազմում են 5 տոկոս: Նրանց գրեթե 80 տոկոսը մահանում Է: Սուրֆակտանտը նյութ Է, որը ներսից պատում Է թոքերի ալվեոլները, իսկ ԲԼ-ն վերծանվում Է որպես «ցուլի թոք»:
Հիվանդները սուրֆակտանտ-ԲԼ-ն ստացել են ինհալացիայի օգնությամբ, ընթացակարգն անցկացրել են օրը երկու անգամ, այն տևել Է 30 րոպե:
Պատրաստուկը հիվանդներին ներմուծվել Է երկուսից մինչև հինգ օր, ընդ որում՝ հիվանդները բարելավում են նշել անմիջապես ինհալացիայից հետո, գրում Է հրատարակությունը:
Ներկայում պատրաստուկը հիվանդներին ներմուծվում Է դրա արդյունավետության հետազոտությունների շրջանակներում: Հետազոտություններն ավարտվելուց հետո ենթադրվում Է սուրֆակտանտ-ԲԼ-ի օգտագործումը ներառել առողջապահության նախարարության հանձնարարականում՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդների բուժման համար:
Պատրաստուկն ավելի վաղ արդեն կիրառել Էին թոքերի ծանր հիվանդությունների բուժման ժամանակ, մասնավորապես, խոզագրիպի: Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսի 25-ին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան ՀՄԱՀԿ-ում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը:
Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով:
Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձևավորել մինչև երկու տարի ժամկետով:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների առաջին-երկրորդ փուլերի արդյունքում լուրջ անցանկալի երևույթներ (СНЯ, Grade 3) չեն հայտնաբերվել չափանիշներից ոչ մեկի գծով այն դեպքում, երբ լուրջ անցանկալի երևույթների մակարդակը մյուս թեկնածու պատվաստանյութերի մոտ տատանվում Է 1 տոկոսից մինչև 25 տոկոս: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով վարակման արդեն ավելի քան 26,7 միլիոն դեպք, ավելի քան 876 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: