Համլետ Հարությունյան. «Ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին մասնակցի ընտրություններին»
ՀՀԿ–ական պատգամավոր Համլետ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կասի այն մասին, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ իշխանական կոալիցիան միասնական ցուցակով հանդես գա՝ ասել է, թե Արթուր Բաղդասարյանը կուսակցության ղեկավար է և կարող է նման հայտարարությամբ հանդես գալ, իսկ ինքը շարքային կուսակցական է և իրավասու չէ նման բան ասելու։
–Բայց այնումենայնիվ նշեմ, որ որքան ես գիտեմ՝ դեռևս նման բան չի քննարկվել, և ԲՀԿ–ն էլ հայտարարեց, որ նման բան չկա, դեռ ընտրական գործընթաց չկա, և չեմ կարող հստակ ոչինչ ասել։ Բայց իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին մասնակցի ընտրություններին,–ասել է նա։
7or.am
Համլետ Հարությունյան. «Ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ առանձին մասնակցի ընտրություններին»