Լրահոս

14.04.2011 16:56


Համահայկական բանկին կարգելվի սովորական բանկային գործունեություն իրականացնել

Համահայկական բանկին կարգելվի սովորական բանկային գործունեություն իրականացնել Համահայկական բանկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ՀՀ ԱԺ ֆինանսավարկայաին և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Նա նշել է, որ օրինագծով առաջարկվում է թույլատրել բանկի խորհրդի նախագահի և գործադիր տնօրենի պաշտոնների համատեղումը նույն ֆիզիկական անձի կողմից: Սա, նրա խոսքերով, բխում է նաև կառույցի յուրահատկությունից:

Հաջորդ փոփոխությունն այն է, որ Համահայկական բանկին արգելվում է իրականացնել սովորական բանկային գործունեություն Հանրապետության տարածքում և արգելվում է վարկեր տրամադրել մինչև 3 տարվա ժամկետով, որ այն կենտրոնանա ավելի երկարաժամկետ և ավելի ռազմավարական ոլորտներում ֆինանսական վարկավորումներ իրականացնելու վրա:

Հաջորդ փոփոխությամբ սահմանվում է նվազագույն չափը, որով հնարավոր է մասնակցել բանկի կապիտալի կուտակմանը` 100մլն ՀՀ դրամ:

Վերջին փոփոխությամբ սահմանվում է, որ Համահայկական բանկի գործունեության մեջ պետք է անպայման ներառվի կառավարության գործունեության հիմնական ուղղվածությունն և բանկի կողմից հռչակված քաղաքականությունը պետք է արժանանա նաև կառավարության հավանությանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել օրենսդրական նախաձեռնության հիմնական զեկուցող ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին` նշելով, որ 2008թ. խոսվում է Համահայկական բանկի ՀՀ տնտեսության մեջ դերակատարությունից ու խնդրել է ներկայացնել դրա գործունեությունը:

Ներսես Երիցյանը նշել է, որ առաջարկվող փոփոխություններն ուղղված են բանկի կապիտալի ընդլայնմանը: Նրա խոսքերով բավական երկար է տևել կառավարման թիմի նշանակման խնդիրներին: Նա նաև նշել է, որ բանկի կողմից որևէ կոնկրետ ներդրում չկա:

Ա.Մինասյանին, հետաքրքրել է նաև, թե ինչու, չնայած որևէ ծրագիր բանկի կողմից չի ֆինանսավորվում, այդուհանդերձ կա աշխատակազմ, որը բավական երկար ժամանակ վարձատրվում է:

-Չեմ կարծում բավական երկար ժամանակ,-պատասխանել է Ն. Երիցյանն ու ասել, որ իր վրա պատասխանատվություն չի վերցնում ասել` կա, թե ոչ ծրագիր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը