Պետրոս Մակեյանը հակաղարաբաղցիական հայտարարություններով է հանդես եկել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը, պատասխանելով հարցին, թե Լևոն Տեր–Պետրոսյանը հանրահավաքում նշել է, որ կան ուժեր, որոնք խանգարում են ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ովքե՞ր են դրանք՝ ասել է, թե ՀԱԿ–ը կհաղթահարի բոլոր խանգարող հանգամանքները։
Պետրոս Մակեյանը հայտարարել է, թե ՀԱԿ–ը ցանկանում է հասնել իշխանափոխության առանց ցնցումների, որպեսզի չվնասի Ղարաբաղյան հիմնախնդրին, bայց վերջում էլ հայտարել է, թե Հայաստանը հոշոտել են մարդիկ, ովքեր «Հայաստան են եկել Ղարաբաղից»։
ՀՀԿ–ական պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ ի պատասխան հայտարարել է, թե «միայն այդ նախադասության համար Ձեզ կարելի է վտարել քաղաքական ասպարեզից։ Այդ տարածքային տարանջատումները բարոյական չեն»։
–Չհասկացա՛, իսկ բարոյակա՞ն է, որ ընտրություններից հետո ենիչերիները Ղարաբաղից գալիս են ստեղ։ Ցավոք սրտի՝ 500–600 հոգի անընդհատ գալիս են,– ասել է Պետրոս Մակեյանը։
–Ղարաբաղցիները ենիչերի չեն՝ ենիչերի մորթող են,–վրա է բերել Համլետ Հարությունյանը։

7or.am