Տնտեսական

08.09.2020 13:53


Հայաստանում «ապահովագրված» բանկային ավանդների գումարի շեմը կբարձրացվի մինչև 16 մլն դրամ

Հայաստանում «ապահովագրված» բանկային ավանդների գումարի շեմը կբարձրացվի մինչև 16 մլն դրամ

Հայաստանում ազգային արժույթով ավանդների հատուցումների երաշխավորման գումարը կավելանա 10 մինչև 16 մլն դրամ․ համապատասխան օրինագիծն այսօր քննարկվում է ԱԺ–ում։

Օրինագիծը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Մինչև 10 մլն ավանդի հատուցումը երաշխավորող գումարը կաճի մինչև 16 մլն դրամ։ Արժութային ավանդների երաշխավորման չափը կաճի 5 մլն–ից մինչև 7 մլն դրամ։ Մենք համոզված ենք, որ այս փուլում նման ավելացումը ճիշտ է, այդ թվում՝ նաև ներդրողների վստահությունը բարձրացնելու առումով»,-ասաց Մելքումյանը։

Փոփոխությունները պետք է առնչվեն բոլոր գործող ներդրումներին։ Պատգամավորը մատնանշեց, որ օրինագիծը մշակել են ԿԲ–ի հետ։

Ըստ նրա` հիմա երաշխիքի տակ են ընկնում ամբողջ գումարի մոտ 41%–ը և ավանդների մոտ 97%–ը։ Փոփոխությունները թույլ կտան երաշխավորման 44-45-տոկոսանոց (ավանդների ողջ գումարից) մակարդակ ապահովել։

Հանձնաժողովում հավանություն են տվել օրինագծին, այն կքննարկեն Աժ լիագումար նիստում։ Նշենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխությունները քննարկվում են անցած տարվանից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը