ՀՀԿ–ական պատգամավոր. «Ողջունում եմ Լևոն Տեր–Պետրոսյանին և կարծում եմ, որ քաղաքակիրթ ընդդիմություն ունենալու լավագույն օրինակներից մեկն է»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը հայտարարել է, թե ՀԱԿ–ը նվազագույն պայմաններ է դրել իշխանությունների առջև, որպեսզի որքան հնարավոր է անցնցում և քիչ վնասով իշխանությունը հանձնի ընդդիմությանը։
Սրան ի պատասխան` ՀՀԿ–ական պատգամավոր Համլետ Հարությունյանը ողջունել է Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական հեռատեսությունը։
–Ես ողջունում եմ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ իշխանությունների հետ (երկխոսություն տերմինը ես ընդհանրապես չեմ ընդունում) գրագետ, պետական գործչին, քաղաքական գործչին, հանրապետության առաջին նախագահին վայել քաղաքական գրոծընթացներ վարելու նրա այդ արվեստը։ Չի կարելի տխրել մի բանից, որը կարող է լավ արդյունքների բերել։ Ես այստեղ Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտպանը չեմ, բայց կարծում եմ, որ քաղաքակիրթ ընդդիմություն ունենալու լավագույն օրինակներից մեկն է, և ըստ իրեն ցիտում եմ՝ պայքարը պետք է տեղի ունեա սահմանադրական նորմերի շրջանակներում,–ասել է նա։
Պետրոս Մակեյանն էլ հարց է ուղղել Համլետ Հարությունյանին, թե երեք պահանջ է առաջարկվել իշխանություններին, ինչո՞ւ մինչև այսօր որևէ քայլ չի արվում, որին ի պատասխան՝ Համլետ Հարությունյանն ասել է, թե մինչև ապրիլի 28–ը դեռ շատ ժամանակ կա։
–Այս գործընթացներին երբ ես հետևում եմ, և եթե չեմ սխալվում, այդ ձեր ասած քաղբանտարկյալները 6 հոգի են մնացել, և ես կարծում եմ, որ եթե մնացածներին ազատել են, հիմա էլ գործընթացը գնում, և այդ հարցերը ժամանակի ընթացքում կլուծվի, և ի վերջո մի կարևոր հարց՝ «կոզր», ընդդիմության համար կվերանա,–ասել է նա։
Ըստ Համլետ Հարությունյանի՝ քաղբանտարկյալներից մեկը, որի անունը չի ցանկացել նշել, ասել է, թե ընդդիմությանը ձեռք չի տալիս, որ իրենց ազատ են արձակում։

7or.am