Աշխարհ

08.09.2020 12:22


ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը

ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը

Ռուսաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն քաղաքացիական շրջանառության է դրվել, հայտնում է eadaily.com կայքը։

«Պատվաստանյութն առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները։ Մոտ ապագայում երկրի տարբեր շրջաններում սպասվում են պատվաստանյութերի առաջին խմբաքանակները»,-ասվում է գերատեսչության հայտարարությունում։

Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը ռուսական կլինիկաներին կմատակարարվի արդեն մյուս շաբաթ։

Պատվաստանյութի գրանցումից հետո անցկացվող հետազոտությունների ընթացքում 40 000 մարդ կպատվաստվի, որից 10 000-ը՝ պլացեբո կստանա։ Նախատեսվում է, որ փորձարկումները մոտ 6 ամիս կտևեն, որից հետո պատվաստանյութը հասանելի կլինի ՌԴ բոլոր քաղաքացիների համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը նախորդ ամիս հայտարարել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի («Սպուտնիկ V») գրանցման մասին։

Այս խորագրի վերջին նյութերը