Իշխանությունը երբեք նպատակ չի դրել, որպեսզի կանխի համավարակի տարածումը․ Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ)
Տեղին է ասել՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում ու արտակարգ դրությունից կարանտինային ռեժիմին անցնելը պարզապես ավելացնում է որոշակի խստացումներ։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Պարացելսուս» ՀԿ ղեկավար Նունե Ներսիսյանը։
Ըստ Նունե Ներսիսյանի՝ երկրում կարանտին հայտարարելու անհրաժեշտությունը պետք է որոշեր Առողջապահության նախարարը․ «Մենք տեսնում ենք, որ ինչպես իրենք են ասում՝ կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակում նախարար Արսեն Թորոսյանն արձակուրդ է գնում, դե մարդը հազարից ավել մահ է տվել, գերհոգնած է ու պիտի հանգստանա։ Սակայն այս խստացումները պետք է որոշեր հենց նախարարը, մինչդեռ կառավարությունն է որոշում կայացնում»։
Նունե Ներսիսյանի համոզմամբ՝ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի առաջիկայում դպրոցները, համալսարանները փակվեն, քանի որ հայտարարելու են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք է գալիս։
Հաղորդման մյուս հյուրի՝ «Մեկ առողջություն» կոալիցիայի համահիմնադիր Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ կարանտին հասկացությունը չեն կիրառում այն երկրներում, որտեղ արդեն հիվանդությունը տարածված է․ «Սա մեկ անգամ ևս փաստում է այն մասին, որ իշխանությունը բռնազավթածները օգտվում են հասարակության անտեղյակությունից, դիմելով մանիպուլյացիայի՝ իմիտացիա են ստեղծում, իբր վիրուսի դեմ քայլեր են իրականացնում»։
Ըստ Գրիգոր Գրիգորյանի՝ գործող իշխանությունը երբեք նպատակ չի դրել, որպեսզի կանխի համավարակի տարածումը․ «Ցանկացած որոշում, որը կայացրել է այս իշխանությունը համավարակի տարածման ժամանակ, պարզապես եղել է քաղաքական որոշում»։
Հարցին՝ ինչու՞ արտակարգ դրության հայտարարման ժամանակ առողջապահական ոլորտի մասնագետները չէին ընդվզում, իրենց բողոքի ձայնը բարձրացնում, հաղորդման հյուրերը նշել են, որ բոլոր մտածող մասնագետները բարձրաձայնել են իրենց խոսքը։
Անդրադառնալով համավարակով պայմանավորված երկրում ստեղծված իրավիճակին՝ Գրիգոր Գրիգորյանը նշել է․ «Հենց սկզբից թվերը եղել են ուռճացված։ Ես հակված չեմ կարծել, որ բոլոր մահացությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, քանի որ դիահերձում չի իրականացվել»։
Նունե Ներսիսյանն էլ իր հերթին ահազանգում է, որ իրեն են դիմել բնակիչներ, ովքեր պնդում են, որ իրենց՝ կորոնավիրուսից մահացած հարազատների դիերը իրենց են տալիս այլանդակված, անճանաչելի վիճակում։
Գրիգոր Գրիգորյանը համոզված է՝ հաջորդ իշխանությունն այս իշխանությանը քրեական պատասխանատվության է ենթարկելու՝ կորոնավիրուսի դեմ պայքարը սխալ ու ձախողված, խեղաթյուրված իրականացնելու համար։

Աղբյուրը՝ tert.am