Լրահոս

14.04.2011 15:34


Լևոն Մելիք–Շահնազարյանը դեմ է մեր երկրում ցանկացած հեղափոխության

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանը խոսել է, թե ինչ վտանգներ կան տարածաշրջանի արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերին։ Նա կարծում է, որ ԱՄՆ–ը արաբական ամեն մի երկրում օգտագործեց այդ պետության մեջ առկա հակասությունները՝ կրոնական, միջցեղային և այլն։ Հայաստանում, ըստ քաղաքագետի, կա մի հակասություն՝ մի մասն ունի արևելամետ, իսկ մյուսը՝ արևմտամետ կողմնորոշում, որը գալիս է դեռևս հին ժամանակներից։ Նա կարծիքով՝ այդ հակասությունը չբռնկվելու երաշխիքը արտաքին թշնամու առկայությունն է։

Լևոն Մելիք–Շահնազարյանը նշել է, թե որպես քաղաքացի և որպես քաղաքագետ՝ դեմ է մեր երկրում ցանկացած հեղափոխության։

Ինչ վերաբերում է հարևան Վրաստանին, ապա, ըստ բանախոսի, վիճակը հանգիստ է, քանի որ այնտեղ արտաքին կողմնորոշման քաղաքականությունը չի փոխվում, փոխվում են իշխանության ղեկին կանգնած մարդիկ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը