Գլխավոր դատախազի տեղակալ. «Այս օրենքի նախագիծը մինի ամնիստիա է»
Ազգային ժողովը քառաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ Քրեական օրենսգրքում», «Վարչական իրավախախտումների մասին» և «Քրեական դատավարության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:
Օրենքի նախագծով առաջարկվում է սպանության դեպքում որպես պատիժ սահմանել նախկին 6-12 տարվա փոխարեն 8-15 տարի ժամկետով ազատազրկումը, իսկ ծանրացուցիչ հանգամանքենրով սպանության համար նախկին 8-15 տարվա կամ ցմահ ազատազրկման փոխարեն պատիժ սահմանել 12-20 տարի ժամկետ կամ ցմահ ազատազրկում:
Օրենսդրական մյուս փոփոխությունը վերաբերում է կրկնակիության ինստիտուտի վերացմանը, այսինքն անձի կողմից գործած նախկին հանցանքները հաշվի չեն առնվի նոր մեղադրանք առաջադրելիս: Կրկնակիության ինստիտուտը կվերաբերի 1200 դատավճռի, որոնք կվերանայվեն մեղմացման առումով: Արդյուքնում դատապարտյալների մի մասն ազատ կարձակվի, իսկ մնացածի դեպքում պատիժը կմեղմացվի:
Կրկնակիության ինստիտուտի վերացմամբ կգործի դատավճիռների համակցության ինստիտուտը:
Նախագծի հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է որոշ հանցատեսակների ապաքրեականացմանը, օրինակ մանր գողություն (գրպանից, պայուսակից) կատարելու դեպքում անձը ազատազրկման չի ենթարկվի` վճարելով տուգանք աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով:
Օրինագիծը ներկայացրած գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը նշել է, որ 10 ամիս օրենքը շրջանառության մեջ է ու շատերն էին հուսով, որ այն յուրօրինակ համաներում կհանդիսանա.
-Այս օրենքի նախագիծը մինի ամնիստիա է,- ասել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ 1200 դատավճիռների դեպքում վերանայումը լինելու է ըստ ազատազրկման վայրերի և ըստ քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության առաջարկի:

7or.am