Լրահոս

14.04.2011 14:56


Քաղաքագետի կարծիքով՝ ԼՂ հիմնահարցում Ադրբեջանի դիրքերն այսօր թուլանում են

Քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ նշել է, որ Ադրբեջանում վիճակը շատ լարված է։ Նրա խոսքերով՝ հակասություններ կան կրոնական զանգվածի ու իշխանության միջև, քանի որ երկրի ղեկավարությունը հակաիսլամական քաղաքականություն է վարում։ Բանախոսն ընդգծել է, որ Ադրբեջանում տեղի ունեցող հանրահավաքները սկսում են ավելի վճռական ու հեղափոխական տեսք ստանալ, իսկ արևմտյան կազմակերպությունների կողմից լուրջ ճնշում է նկատվում իշխանության վրա։ Նա նաև հավելել է, թե Իրանը ևս փորձում է դուրս չմնալ այդ իրադարձություններից ու միշտ ձգտելու է իր ազդեցությունն ունենալ Ադրբեջանի վրա։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե վերը նշվածն ինչքանով կազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, Լ. Մելիք Շահնազարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ Ադրբեջանի դիրքերն այսօր թուլանում են։

Նա նաև չի բացառել, որ Ադրբեջանում կարող է իշխանափոխություն լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը