Լրահոս

12.01.2011 13:49


Դիտարկումն անցել է առանց միջադեպերի

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած դիտարկումն անցել է առանց միջադեպերի։

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ հունվարի 12-ին դիտարկում է անցկացվել հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում։

Հայաստանի կողմից դիտարկումը անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը և Անտալ Խերդիչը։

Իսկ ադրբեջանական կողմից դիտարկումը անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ուիլյամ Պրայորը։

Այս խորագրի վերջին նյութերը