Երաժշտությունն օգնել է վերապրել երկրաշարժը. հայ երկու մասնակիցների հիանալի ելույթները «Ձայնը 60+» շոուում (տեսանյութ)
Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում «Ձայնը 60+» շոուի նոր եթերաշրջանին երկու հայ է մասնակցել՝ Սոչիից 60-ամյա Անդրեյ Փափազյանն ու 69-ամյա Վալերի Աղաբեկովը Կրասնոդարից։ «Կույր լսումներին» փայլուն ելույթից հետո երկու մասնակիցն էլ հայտնվել են Թամարա Գվերդծիթելիի թիմում։
Արմեն Փափազյանը կատարել է Ֆրենկ Սինատրայի «My way» երգը՝ ցնցելով բոլոր մարզիչներին։ Այս եթերաշրջանի ընթացքում նրանց շարքում են Թամարա Գվերդծիթելին, Լև Լեշչենկոն, Ելենա Վաենգան և Գարիկ Սուկաչովը։
«Երկրաշարժից հետո երկուսուկես տարի չէի դիպչում երաժշտությանը։ Նյարդերը քայքայված էին։ Հետո ինձ խորհուրդ տվեցին վերադառնալ երաժշտությանը՝ նախկինի նման դառնալու համար։ Եվ երաժշտությունն օգնեց»,-խոստովանել է 60-ամյա երգիչը։ Կարճատև մտորումներից հետո Փափազյանը մարզիչներից ընտրել է Թամարա Գվերդծիթելիին։
Թամարա Գվերդծիթելիի թիմում հաղթանակի համար կպայքարի նաև Արմենի հայրենակից Վալերի Աղաբեկովը, որը «կույր լսումների» ընթացքում կատարել է Նեթ Քինգ Քոուլի «L-O-V-E» հիթը։
«Իմ ամբողջ կյանքը հիմնականում անցնում է երաժշտությամբ։ Երաժշտության հանդեպ սերը սկսվել է դպրոցից. բոլորս տարված էինք «The Beatles»-ով։ Ես միշտ երգել եմ։ Վերջին տարիներին ես ցանկանում եմ ձայնագրություններ անել, աշխատել համակարգչի հետ։ Ինձ համար կարևոր է մարզավիճակում լինել, ինչ-որ բան անել»,-ասել է Աղաբեկովը։

Աղբյուրը՝ style.news.am