Լրահոս

14.04.2011 14:20


Քաղաքագետ. «Արաբական աշխարհի հեղափոխությունների ղեկավարը «Ֆեյսբուք»–ն է»

Լրագրողների հետ կայացած ասուլիսում քաղաքագետ Լևոն Մելիք–Շահնազարյանը խոսել է արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխություններից ու իրադարձություններից։ Նրա կարծիքով՝ արաբական աշխարհում տեղի ունեցողը աննախադեպ երևույթ կարելի է համարել։ Նա մի առանձնահատկություն է նշել, որը բնորոշ է հուզումներ սկսած արաբական երկրներին, այն է՝ ոչ մի երկրում խռովարարները առաջնորդ չունեն։ Նրա խոսքերով՝ մեծ դեր է խաղում համացանցը, որը տվյալ դեպքում նշանակում է՝ ԱՄՆ–ը։

Մեջբերելով ԱՄՆ նախկին պետքարտուղարի 2006թ. խոսքերը, որով ասվում էր, թե ԱՄՆ–ը պետք է ձգտի կառուցել նոր Մերձավոր Արևելք, որին էլ հաջորդեց Ռալֆ Պետերսի քարտեզը, որտեղ Մերձավոր Արևելքը ուներ այլ տեսք՝ քաղաքագետը նշեց, որ այդ ծրագիրն է հիմա իրագործվում արաբական աշխարհում։ Հատկանշականն այն է ըստ Լ. Մելիք–Շահնազարյանի, որ ԱՄՆ–ը չի բավարարվում երկրների ղեկավարների հետ ունեցած բարեկամական հարաբերություններով, այլ ցանկանում է, որ իրենից կախված լինի ամբողջ պետությունը՝ իր բնակչությամբ, տնտեսությունով և այլն։

–Այսօր «Վիքիլիքս»–ն ու «Ֆեյսբուքը» դարձել են աշխարհում կատարվող խռովությունների ու հեղափոխությունների ղեկավարը,–նկատել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը